Բրիտանացի գիտնականները անսպասելի հետևության են եկել' ուսումնասիրելով Եգիպտոսի Ալ-Գիրզա քաղաքի մոտ հայտնաբերված հնությունները, հայտնում է tert.am-ը` հղում տալով Russia Today-ին:

Ըստ գիտնականների՝ մասնավորապես վզնոցներն ու թևնոցները ոչ երկրային ծագում ունեն՝ դրանք տիեզերական մարմինների բեկորներից են պատրաստված:

Էլեկտրոնային մանրադիտակի և համակարգչային տոմոգրաֆիայի միջոցով ուսումնասիրված զարդերում նիկելի պարունակությունը կազմում է 30 տոկոս, ինչը բնորոշ է երկնաքարերի համար: Երկնաքարերի օգտին են նաև զարդերի նյութի խոշոր բյուրեղային «պատկերները», որոնք ևս աստերոիդների մեջ են գոյանում:

Գիտնականները եզրակացրել են, որ եգիպտացիները զարդերը պատրաստել են երկրի վրա ընկած երկնաքարերից: Դրանք մոտ 6 հազար տարվա հնության են: