Թանկարժեք արևային ակնոցը իսկապես պաշտպանում է աչքերը արևից, թե դա ընդամենը մոդայիկ մի բան է: Կարելի է արդյոք կրել էժանագին ակնոցներ առանց առողջությանը վնասելու: Գիտնականները պնդում են, որ ոսպնյակները (լինզաները), որոնք համեմատաբար էժան են, իրենցից վտանգ են ներկայացնում աչքերի համար:

Էժանագին ակնոցները իրենց տեսքով հաճախ չեն տարբերվում թանկ ակնոցներից: Սակայն, այդ դեպքում, ինչու՞են դրանք այդքան էժան:

Մեծ Բրիտանիայի գիտնականները մի անսովոր և հետաքրքիր ուսումնասիրություն են կատարել՝ նրանք գնել են 15 զույգ էժանագին արևի ակնոցներ և փորձել են ճշտել, թե ինչ բարդություններ են թաքցնում դրանց մուգ ապակիները: Պարզվել է, որ ամենաքիչը – դա գլխացավն է, ինչպես նաև աչքերում պատկերի երկպատված լինելը: