Վերջին հետազոտություններից պարզվում է, որ ծերանալը փաստացի սկսվում է մինչև 30 տարեկան դառնալը։ Վերջինայի համալսարանից ստացված գիտական հետազոտությունների հիման վրա հանգել են այն եզրակացությանը, որ մեր մտավոր կարողություններն ու հոգեկան առողջությունը պիկին հասնում են 22-ում, իսկ պակասել սկսում են 27 տարեկանից։
Գիտնականները 7 տարի հետազոտել են 18-ից 60 տարեկան 2000 կնոջ և տղամարդու։
Հետազոտություններին մասնակցել են առողջ և կրթված մարդիկ։ Փորձի ընթացքում նրանք լուծել են տարբեր տեսողական գլուխկոտրուկներ, վերարտադրել թվերի, խոսքերի հաջորդականությունը, մանրամասնորեն վերապատմել լսած պատմությունները և այլն։ Նման թեստերը հաճախակի օգտագործվում են հոգեկան հիվանդությունների դիագնոստիկայի համար, այնպիսին, ինչպիսին օրինակ Ալցգեյմերի հիվանդությունը և թուլամտության այլ ձևերը։
Պրոֆեսոր Տիմոտի Սալտհաուսի ղեկավարած հետազոտությունների արդյունքները հրատարակվել են նեյրոկենսաբանության մասին ամերիկյան ամսագրում և վկայում են այն մասին, որ մաքսիմալ արդյունքները ցուցաբերվում են 22 տարեկան հասակում։ Դրան հետևում են, 27-ամյա հետազոտվողները, որոնք մտածողության, տարածական պատկերավորման և հիմնավորման արագության թեստերում ցուցաբերել են բավականին ցածր արդյունքներ։ Հիշողությունը սկսում է պակասել միջինը 37-ում։ Առավել պակաս արդյունքներ են ցուցաբերել 42-ամյա մասնակիցները։
Պրոֆեսսոր Սալթհաուսը նշել է, որ ստացված արդյունքները վկայում են այն մասին, որ կանխելու կամ առկա տարիքային խնդիրների վերացման բուժումը, հարկավոր է սկսել թոշակի գնալուց շատ ավելի վաղ։