Ք-ո շնչով այսօր նոր օրը բացվեց
Ր-ոպեները կյանքիդ լույսով ողողվեց,
Ի-նչպես խենթ գարուն, երազ Դու արթուն
Ս-եր ես պարգևում մարդկային հոգուն
Տ-արիների հեռվից ջերմ ժպտում:
Ի-մ անկեղծ սրտի խոսքն եմ Քեզ ձոնում.
Ն-որաբույր գարնան Դու հրաշք ծաղիկ
Ե-րջանիկ ապրես օրերդ գալիք:
ՍԻՐՈՎ' Քրիստինե Պեպելյանին

Ա-նսահմանության այս արահետում,
Ր-ոպեները միշտ վայրկյան են դառնում,
Ա-րևի շողով ջերմացնում հոգիդ
Մ-աղթում է Քեզ ամենայն բարիք,
Ե-րջանկության սիրո աղավնին:
***
Ա-րևի ջերմացնող շողերի ներքո,
Ր-ոպեներդ խենթ' ալեկոծվող ծով,
Ա-նգին երազից պոկված մի կարոտ,
Մ-անկան շուրթերով Քեզ կանչում է մոտ
Ե-րջանիկ կյանքիդ հեքիաթը ծանոթ:

Սիրով' Արամեին

Ա-նհուն երկնքի աստղերի պես ջինջ,
Ն-որաբույր գարնան երազ ես թովիչ
Ն-վիրում եմ Քեզ մաղթանքն իմ սրտի'
Ա-րևի նման Դու ժպտա կյանքին:
Սիրով'Աննա Թովմասյանին

Մարինեի ֆեյսբուքյան էջից