Երբևէ աճուրդի հանված ամենամեծ ադամանդը Հոնկոնգում վաճառվել է 11 միլիոն դոլարով: Christy's աճուրդային տունը հայտնել է, որ այս ցուցանիշը ռեկորդային է համարվում այս տեսակի ապրանքների շրջանում, հաղորդում է tert.am-ը` հղում տալով ИТАР-ТАСС-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Reuters-ին:

Չնայած նրան, որ 75.36 կարատ կշռով ադամանդը չի հաջողվել վաճառել առավելագույն գնով՝ 12.5 միլիոն դոլարով, այնուամենայնիվ աճուրդային տան ներկայացուցիչները գոհ են արդյունքից: Այն գերազանցել է մեկ այլ ադամանդի ռեկորդը, որը վաճառվել էր 10.8 միլիոն դոլարով:

Հայտնի է, որ վերամշակումից առաջ այն իրենից ներկայացնում էր 160.5 կարատ կշռով ալմաստ: Մշակումից հետո այն ճանաչվել է աշխարհի խոշորագույն ադամանդը: