Շաբաթ օրը պապարացիները ֆիքսել են, թե ինչպես է կոլումբիացի երգչուհի Շակիրան իր որդու' Միլանի հետ դուրս եկել զբոսանքի: Ոճային մայրիկն ու փոքրիկը զբոսնել են մաքուր օդին, գնացել երեխաների խանութ, սակայն դատարկաձեռն են դուրս եկել այնտեղից:

Առաջին անգամ մայր դարձած Շակիրան վերջերս ընդունել է, որ ծնող լինելը ավելի դժվար է, քան ինքը պատկերացնում էր: «Ոչ ոք ինձ չէր ասել, որ այսքան դժվար է լինելու: Դա շատ էներգիա է խլում: Շատ երջանկություն ու, միևնույն ժամանակ, վախ կա: Մայր լինելը սյուրռեալ է: Սա մի նորություն է ինձ համար: Ես այն վայրկյան առ վայրկյան բացահայտում եմ», - ասել է Շակիրան: