Հոգեբանության ոլորտում հետազոտություններից մեկի հեղինակները եկել են այն եզրակացության, որ ֆեյսբուքը և մյուս սոցիալական ցանցերը հիմք են ստեղծում չափազանց ինքնասիրահարվածության և մակերեսային ընկերության համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ գոյություն ունի փոխկապվածություն ֆեսյբուքում ընկերների քանակի և նարցիսիզմի «հակասոցիալական, ագրեսիվ լինելու» աստիճանի միջև:Դա հաստատել է շատ թերահավատների մտավախությունները սոցիալական ցանցերի վնասակար լինելու վերաբերյալ:

Նկատվել է, որ նրանք, ովքեր իրենց անձնական հարցաթերթիկում ցույց են տվել նարցիսիզմի բացահայտման (Narcissistic Personality Inventory) բարձր արդյունքներ, ֆեյսբուքում ունեցել են շատ ընկերներ, ավելի հաճախ են մեկնաբանել և թարմացրել իրենց նորությունների բաժինը:

Նման հետազոտություններ սկսեցին իրականացնել այն ժամանակ, երբ երիտասարդների շրջանում ավելացավ նարցիսիզմի և ինքնասիրահարվածության մակարդակը, իսկ ընկերական հարաբերությունները դարձան շատ ավելի մակերեսային:

Personality and Individual Differences ամսագրում վերջերս տպագրված աշխատանքը նույնպես ապացուցում է, որ նարցիսիզմով տառապող մարդիկ ավելի ագրեսիվ են արձագանքում սոցցանցում սեփական անձի վերաբերյալ իր «պատին» թողնված բացասական մեկնաբանություններին և բոլորից հաճախ են փոխում իրենց անձնական էջի լուսանկարները:

Նարցիսիզմի և ֆեյսբուքի միջև կապի մասին նշվել էր նաև ավելի վաղ կատարված հետազոտություններում, սակայն վերջինս առաջիններից մեկն էր, որ հաստատեց ֆեյսբուքում մեծ քանակությամբ ընկերների և անձի նարցիսական խանգարման տարրերի քայքայման միջև ուղիղ փոխադարձ կապը:

Արևմտյան Իլլինոյս համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 294 ուսանողների վարքը ֆեյսբուքում և գնահատել են նրանց մոտ նարցիսիզմի երկու «սոցիալ կործանիչ» տարրերի մակարդակը՝ ուշադրություն գրավելու մեջ էքսգիբիցիոնիստական պահանջների և միջանձնային հարաբերություններում շահագործողական ոճի առկայություն:

Ուշադրություն գրավելու էքսգիբիցիոնիստական պահանջը իր մեջ ներառում է էգոցենտրիզմ, փառասիրություն, անձնական գերազանցության զգացում և հակում դեպի էքսգիբիցիոնիզմ:
Նարցիսիզմի այս ասպեկտում բարձր միավորներ ունեցող մարդիկ մշտապես ուշադրության կենտրոնում գտնվելու կարիք ունեն: Նրանք շատ հաճախ ասում են ցնցող կամ չափազանց բաց իրողություններ, քանի որ նրանց համար անտանելի է մնալ չնկատված կամ բաց թողնել ինքնագովազդի հնարավորությունը:

Հարաբերությունների շահագործողական ոճը կայանում է ուրիշ մարդկանց հարգանքը նվաճելու, նրանց մանիպուլիացիայի եթարկելու ձգտման և նրանց իրենց գործերում օգտագործելու պահանջմունքի մեջ:

Հետազոտությունների հեղինակները բացահայտել են, որ որքան մարդու մոտ բարձր են ուշադրության մեջ էքսգիբիցիոնիստական պահանջմունքների վերաբերյալ միավորների քանակը, այնքան նրանք շատ ընկերներ ունեն ֆեյսբուքում: Որոշ մասնակիցների մոտ ընկերների քանակը 800-ից ավելին է:

Համաձայն հետոզոտությունների՝ մարդիկ, որոնք ունեն էքսգիբիցիոնիստական պահանջմունքներ և միջանձնային հարաբերությունների շահագործողական ոճ, ավելի հաճախ են անծանոթ մարդկանցից ստանում առաջարկներ և ավելացնում նրանց իրենց ընկերների ցուցակում, ինչպես նաև հաճախ են հասարակությանը դիմում աջակցության համար, այն դեպքում, երբ իրենք ավելի քիչ են աջակցություն ցուցաբերում մարդկանց:

Հետազոտության հեղինակ Քրիստոֆեր Կարպենտերը ասում է.«Ընհանուր առմամբ ֆեյսբուքի «մութ կողմը» ավելի մանրակրկիտ վերլուծության կարիք ունի: Այն թույլ կտա մարդկանց համար տվյալ երևույթի բացասական և դրական ասպեկտներում ավելի լավ կողմնորոշվել, որպեսզի զարգացնել առաջինը և չեզոքացնել երկրորդը:
Եթե ֆեյսբուք մտնելու նպատակը վիրավորված ինքնասիրությունը բուժելն ու հասարակությունից աջակցություն ստանալն է, ապա մեզ կենսականորեն անհրաժեշտ է ուսումնասիրել շփման այն նեգատիվ ձևերը, որոնց հետ հնարավոր է բախվել ֆեյսբուքում և մարդկանց այն տիպերը, որոնք հակված են դրանք օգտագործել:
Հիանալի կլիներ, եթե մարդիկ ֆեյսբուքում ավելի շատ գրեին ոչ թե իրենց, այլ ուրիշների համար»: