Նյու-Յորքցի մասնագետները հայտարարել են, որ սեքսուալ կյանքում ակտիվ պետք է լինեն կանայք: Գիտնականներն այդ եզրակացության են հանգել ուսումնասիրելով շուրջ 500 մարդկանց ինտիմ կյանքի մանրամասները:

Սակայն ինչպես նշում են մասնագետները, սեքսում կնոջ լիդերությունն իր դրական պտուղներն է տալիս մինչև 29 տարեկանը, իսկ առավել բարձր տարիք ունեցող մարդկանց կարծիքը կտրուկ փոխվում է: Հասուն և փորձառու կանանց ուրախացնում է, երբ տղամարդը հոգ է տանում իրենց մասին, երբ նա դառնում է նուրբ և ենթարկվում է իրենց կամքին:

Նախկինում համարվում էր, որ զույգը սեքսի ղեկը պետք է թողնի տղամարդու ձեռքերում, որ նա ենթարկի կնոջն իրեն: Սակայն Նյու-Յորքի համալսարանի մասնագետները, հարցում կատարելով 18-29 տարեկան 357 կանանց և 126 տղամարդլանց շրջանակում, ժխտել են մեծ տարածում ստացած այս միֆը: Պարզվում է, որ կանանց մեծ մասն իրեն գերազանց է զգում, երբ սեքսի ժամանակ ինքն է թելադրողն ու ակտիվը:

էլեկտրոնային օրաթերթ «Ազգային գաղափար»