Slaq.am. Մայիսի 10-ին ողբերգական ավտովթարի մասին լուրը ցնցեց բոլորին. Կայծակնային արագությամբ տեղեկությունը տարածվելով՝ կարճ ժամանակում հայտնի դարձավ հազարավոր մարդկանց, հուզեց մինչեւ հոգու խորքը. Վերջերս բնակության համար հայաստան տեղափոխված ամաերիկահայ զույգը զոհվել էր… Կենսուրախ մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել էին Միացյալ Նահանգներում, ամուսնացել անցյալ օգոստոսին, իսկ հունվարին Լոս Անջելեսից բնակության տեղափոխվել էին իրենց երազների երկիրը՝ Հայրենիք։ Երիտասարդ ամուսիններ Սոսե Թոմասյանն ու Ալեն Եկիկյանը ունեին անհավանական մեծ ընկերական շրջապատ, սիրված էին այնպես, որ մինչ օրս շատերն ուղղակի չեն կարող հավատալ պատահածին, մյուսները հաշտվել են՝ գտնելով ինչ-որ մխիթարություն, իսկ ոմանց էլ դեռ ժամանակ է պետք…