ԳԱԼԱ. Եթե ցանկանում ես տղա լույս աշխարհ բերել, առաջին հերթին կարգի բեր նյարդերդ'Օքսֆորդի համալսարանի գիտնականներն այս խորհուրդն են տալիս ապագա մայրիկներին: 1 տարվա ընթացքում նրանք հետևել են մայրանալու պլաններ ունեցող 300 կանանց բարոյահոգեբանական վիճակին: Պարզվել է, որ այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին գտնվել են խրոնիկական սթրեսի մեջ, աղջիկ լույս աշխարհ բերելու ավելի մեծ շանսեր ունեն: Փորձարկմանը մասնակից կանանց մոտ ստուգել են 2 հորմոնների չափաքանակը' կորտիզոնի, որը հանդիսանում է խրոնիկական սթրեսի ցուցանիշներից մեկը և բետա-ամիլազ ֆերմենտի աճը, որն արտահայտում է ադրենալինի բարձր մակարդակը: Փորձարկման ընթացքում մասնակից կանանցից 58-ը տղա ունեցան, 78-ը' աղջիկ, նրանց 50 տոկոսի մոտ կորտիզոնի ցուցանիշը բավականին բարձր էր, ինչն էլ թույլ տվեց ենթադրելու, որ երկարատև սթրեսի ազդեցության տակ գտնվող կանանց կողմից աղջիկ լույս աշխարհ բերելու հավանականությունն ավելի մեծ է: