Հայտնի ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի «Մեծն Գեթսբի» վեպի 1925թ. ապրիլի 10-ին տպագրված օրինակը վաճառքի կհանվի Նյու Յորքում հունիսին կայանալիք աճուրդի ժամանակ, հայտնում է tert.am-ը` հղում տալով РИА Новости-ին, որն էլ իր հերթին վկայակոչում է Sotheby's աճուրդի տանը։

Սպասվում է, որ գիրքը կվաճառվի 100-150 հազ. դոլարով։

Վեպի օրինակը պատկանել է հայտնի ամերիկացի քննադատ Մալքոլմ Քոուլիին։ Գրքում կան ձեռագիր գրառումներ, որոնք արտագրվել են Ֆիցջերալդի անձնական օրինակից, որը պահվում է Փրինսթոնի համալսարանի գրադարանում։