«Չնայած, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդի բոլոր միջոցառումները կրում են խիստ պաշտոնական բնույթ, հյուրերի թիվը միշտ անցնում է մի քանի հազարը»-գրում է tert.am-ը։

Ինչպես նշում է Tatler-ը, Բուքինգհեմյան պալատի բակում նախօրեին կազմակերպված Party in Garden միջոցառումը ևս բացառություն չի եղել. թագուհին ողջունել է իր հպատակներին, որոնց շարքերում են եղել բազմաթիվ նրբաճաշակ կանայք և ջենթլմեններ։

Հյուրերին դիմավորելու հարցում Էլիզաբեթ 2-րդին օգնել է նրա թոռան՝ արքայազն Ուիլյամի կինը՝ դքսուհի Քեյթ Միդլթոնը։ Կայքն ընդգծում է, որ հղիության 8-րդ ամսում գտնվող դքսուհին Emilia Wickstead-ի «պայծառ» թեթև վերարկուն հագին իր հմայիչ ժպիտով ողջունել է բոլորին և փոխադարձ հաճոյախոսություններ ստացել։