«Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովն իր Instagram-ում հայտնել է, որ այդ երկիր է ժամանել մարտաֆիլմերի երբեմնի աստղ Սթիվեն Սիգալը»-գրում է tert.am-ը:

«Այսօր մեր հանրապետություն է եկել հայտնի ամերիկացի կինոդերասան, կինոպրոդյուսեր, սցենարիստ, ռեժիսոր և մարտարվեստների վարպետ (այկիդոյի 7-րդ դան) Սթիվեն Սիգալը: Հյուրին իմ նստավայր եմ հրավիրել»,- հայտնել է Կադիրովը:

«Ազնվություն, կամքի ուժ, պատիվ, դժվարությունների հաղթահարում՝ հատկանիշներ, որոնք բնորոշ են չեչեններին և հաճախ են հանդիպում Սիգալի հերոսների մոտ: Ուստի կարելի է ասել, որ նա համարյա չեչեն է», - եզրափակել է պաշտոնյան:

Մարտին Սիգալը Ռուսաստան էր այցելել նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մարզահամալիրի բացման մասնակցելու նպատակով: