Գիտնականները հայտնաբերել են, որ կենդանիների լորձաթաղանթները պարունակում են սիմբիոտիկ բակտերիոֆագեր, որոնք ունակ են օրգանիզմը պաշտպանել պաթոգեն բակտերիաներից: Proceedings of the National Academy of Sciences պարբերականում հրապարակված հետազոտության արդյունքները ներկայացնում է tert.am-ը`հղում տալով Lenta.ru-ին, որն էլ իր հերթին վկայակոչել է Science Now-ին:

Հետազոտության իրականացման համար առիթ էր հանդիսացել գիտնականների կողմից լորձաթաղանթի ներքին և արտաքին հատվածներում բակտերիոֆագերի անսովոր համակեցության հայտնաբերումը: Հայտնաբերվել է, որ թքի մեջ նկատվում է բակտերիոֆագերի ավելի մեծ համակենտրոնացում, քան բերանի լորձաթաղանթում:

Հետազոտության հետագա ընթացքը ցույց է տվել, որ լորձաթաղանթում առկա բակտերիոֆագերը հատուկ սպիտակուցների օգնությամբ համակցվում են մուկոպոլիսախարիդների շաքարային նստվածքների հետ: Կարգավորելով այս նյութերի կազմը՝ մարդու օրգանիզմն ունակ է կարգավորել պաշտպանիչ հատկություն ունեցող բակտերիաների հարաբերակցությունը: