Պարզվում է' ռոմանտիկ երազները արքայազնի մասին կարող են իրականություն դառնալ: Պարզապես պետք է կենտրոնանալ այդ մտքի վրա և շատ ցանկանալ, ներշնչել այդ միտքը և Ձեզ, և Ձեր շրջապատին:

Քայլ առաջին. Կազմեք այն հատկանիշների ցանկը, որ ցանկանում եք տեսնել Ձեր կողքի տղամարդու մեջ և անգամ չփորձեք մտածել, որ հատկանիշների նման համակարգով օժտված տղամարդ երկրագնդի վրա չկա: Կարևոր է, որ Ձեր կազմած ցանկը հստակ լինի, և դա հնարավոր է, քանի որ Դուք կարող եք կազմել այն այնքան ժամանակում, որքան կցանկանաք:

Քայլ երկրորդ. Կազմեք Ձեր «սիրո քարտեզը»: Համացանցից բեռնեք այնպիսի նկարներ, որոնք ասոցացնում եք Ձեր երազած ապագայի հետ: Այդ նկարներից մեծ թղթի վրա հավաքեք Ձեր ապագա սիրո պատմությունը: Կարող եք նաև մարկերով ինչ-որ թփավոր խոսքեր գրել պատկերը լրացնելու համար: Ստացված քարտեզը դրեք տան երևացող անկյուններից մեկում, որպեսզի այն մշտապես Ձեր աչքի առաջ լինի:

Քայլ երրորդ. Կազմեք հստակ պլան, թե ինչպես եք պատրաստվում ծանոթանալ նոր մարդկանց հետ: Նոր ծանոթությունները կարող են լինել ըստ նախասիրության' ինտերնետ ծանոթություններ, ֆիթնես սրահներում կամ մշակութային ինչ-ինչ խմբակներում ծանոթություններ: Պետք է հստակ իմանաք մի բան' որքան շատ մարդկանց հետ ծանոթանաք, այնքան մեծ է հավանականությունը գտնել այն միակին:

Քայլ չորրորդ. Տրամադրեք Ձեզ ընկերական հարաբերությունների: Ծանոթանալով հերթական մեկի հետ, ով ակնհայտորեն չի համապատասխանում Ձեր իդեալին, նրան դուրս մի շպրտեք Ձեր կյանքից, այլ ընկերացեք բոլորի հետ: Չեք կարող իմանալ, թե որտեղ է Ձեր երազների ասպետը, և ով կարող է Ձեզ պատահմամբ ծանոթացնել նրա հետ:

Եվ մշտապես ժպտացեք ու ցույց տվեք, որ ուրախանում եք կյանքով, անգամ եթե տխուր եք: Չէ՞ որ ինչ-որ մեկը կարող է հենց այդ պահին Ձեր ժպիտին սիրահարվել: