«Ամերիկյան Apple ընկերության արդեն կուլտային դարձած iPad պլանշետային համակարգիչների օգտատերերի համար դիզայներները ստեղծել են ամենատարբեր աքսեսուարներ, որոնք միտված են iPad-ի օգտագործումն ավելի հարմարավետ դարձնելուն»- գրում է tert.am-ը։

Ամերիկյան Yahoo! News կայքն ուշագրավ ֆոտոշարքի տեսքով ներկայացրել է iPad-ի համար ստեղծված յուրահատուկ աքսեսուարները, որոնք առաջարկում ենք դիտել ստորև։

Որոշ օգտատերեր չեն կարողանում իրենց iPad-ից բաժանվել անգամ փողոցում քայլելիս և նույնիսկ բնական կարիքները հոգալու ժամանակ։ Ուստի, հենց այս մարդկանց համար են նախատեսված ստորև ներկայացված 2 տարբերակներ։

Առաջինի՝ Syte Shirt-ի դեպքում պլանշետը մտցվում է մաքուր բամբակից պատրաստված շապիկի վրա կարված գրպանի մեջ։
Իսկ մյուսի՝ iPad Commode Caddy-ի դեպքում պլանշետը հարմար դրվում է հատուկ ձողի վրա, որին ամրացված է նաև զուգարանի թուղթը։ 2-րդ տարբերակը նախընտրողները պետք է 100 դոլար վճարեն ձողաձև պահող սարքը գնելու համար։ Իսկ Style Shirt շապիկն արժե ավելի էժան՝ ընդամենը 50 դոլար։

Դիզայներերը չեն անտեսել նաև փոքրիկ երեխաներին, որոնք ևս iPad-ի ակտիվ օգտատերերից են։ Հատուկ նրանց զբաղեցնելու համար ստեղծվել է գիշերանոթ՝ iPotty, որը համալրված է այդքան սիրելի iPad-ը պահող սարքով։ iPotty-ի գինը 40 դոլար է։

Իսկ iPad-ն ամուր, մի դիրքում ֆիքսելու համար կարելի է գնել ThiPad պարագան, որն ունի հատուկ կապիչներ՝ պլանշետը մի դիրքում ֆիքսելու համար։ Գինը՝ 24 դոլար։

Իսկ հարավկորեացի մասնագետներն ավելի հեռուն են գնացել. iPad-ը կառավարելու համար նրանք սովորական մսից ստեղծել են հատուկ գրիչներ՝ The Sausage Stylus, որոնք, ի դեպ, լայն կիրառում են գտել այդ երկրում։