Ծանոթանալով այս հորոսկոպին' կհասկանաս' իրականում ովքեր են ընկերներդ և ինչ ընկերական հարաբերություններ ունես տարբեր նշանների մարդկանց հետ:

Խոյ
Խոյը սիրում է յուրահատուկ մարդկանց, ովքեր իրեն լավագույնն են համարում: Ընկերներ են փնտրում մեծ խանդավառությամբ, բայց իրենց այնպեսին չեն ներկայացնում, ինչպիսին կան իրականում: Լավ ընկերություն են անում տղամարդկանց հետ: Ամենալավ ընկերությունը և կապվածութունն իրենց նշանի, հուլիսի 21-ից օգոստոսի 20-27-ը, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 20-27-ը, սեպտեմբերի 21-ից դեկտեմբերի 20-27-ը ծնվածների հետ է:

Ցուլ
Ցուլերի հետ ընկերությունը հավասարազոր է տոնի. նրանց կյանքի նշանաբանն է. «Ուտել, խմել և զվարճանալ»: Ցուլերից միշտ կարելի է խորհուրդ ստանալ, իսկ հնարավորության դեպքում' կոնկրետ ֆինանսական օգնություն: Նվիրված և վստահելի, կարողանում են գնահատել ընկերությունը: Լավագույն ընկերությունն օգոստոսի 21-27-ից սեպտեմբերի 20-27-ը, դեկտեմբերի 21-ից հունվարի 20-27-ը, հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-27-ը ծնվածների հետ է:

Երկվորյակ
Երկվորյակներին խորթ են խորը ընկերական զգացմունքները: Ծանոթի կարգավիճակում զարմանալիորեն հաճելի են թվում և իրենց ցուցակում մեկ օրում 10 ընկերոջ անուն են ավելացնում: Նրանց դուր են գալիս նրանք, ովքեր կարձագանքեն ինքնաբերաբար արարքներին կամ իրենք էլ կգործեն ինքնաբերաբար: Լավագույն ընկերութունը սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20-27-ը, հունվարի 21-ից փետրվարի 18-27-ը, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 20-27-ը ծնվածների հետ է:

Խեցգետին
Խեցգետինները սիրում են այն ընկերներին, ովքեր անհրաժեշտության դեպքում օգնության ձեռք են մեկնում: Ընկերներին ընտանիքի անդամի պես են ընդունում. նրանց հանդեպ սիրալիր են, հյուրընկալ, անկեղծ, հարգալից և քնքուշ: Նրանք շատ լավ զգում են իրենց նկատմամբ լավ վերաբերմունքը: Երկարատև կապվածությունն ու ընկերությունը հունիսի 21-ից հուլիսի 20-27-ը, հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-27-ը, փետրվարի 19-ից մարտի 20-27-ը, դեկտեմբերի 21-ից հունվարի 20-27-ը ծնվածների հետ է:

Առյուծ
Առյուծներն ընկերասեր են, սիրում են հաջողակ ընկերներին, հպարտանում նրանցով, առատաձեռն են նրանց հանդեպ և կպաշտպանեն ցանկացած թշնամուց: Նրանց սիրտը կարող է կոտրել միայն դավաճանությունը, խաբեությունը: Լավագույն ընկերությունը մարտի 21-ից ապրիլի 19-27-ը, նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 20-27-ը, հունվարի 21-ից և փետրվարի 18-28-ը, ինչպես նաև ցանկացած ամսվա 1-ին,10-ին, 19-ին կամ 28-ին ծնվածների հետ:

Կույս
Կույսերը չափազանց եսասեր են, որպեսզի ցուցադրեն ընկերական զգացմունքները: Նրանք շատ են սիրում արածի համար համապատասխան վարձատրվել: Նվիրված են ընկերներին և չափից ավելի բարի են, ճշտապահ: Լավագույն ընկերությունը ապրիլի 20-ից մայիսի 20-27-ը, փետրվարի 19-ից մարտի 20-27-ը, դեկտեմբերի 21-ից հունվարի 20-27-ը ծնվածների հետ է:

Կշեռք
Կշեռքները հետաքրքիր ընկեր են: Մարդկանց վերաբերվում են զուսպ և արժանապատվորեն: Խելամիտ խորհուրդներ տվող են և երբեք չեն անկեղծանում: Ազնվորեն են վերաբերվում ընկերներին: Լավագույն մտերմությունն իրենց նշանի ներկայացուցիչների, հունվարի 21-ից փետրվարի 18-27-ը, մայիսի 21-ից հունիսի 20-27-ը, մարտի 21-ից ապրիլի 19-26-ը ծնվածների հետ է:

Կարիճ
Կոպիտ և անհամբեր են մարդկային հարաբերություններում: Կարիճի անձը ծայրահեղ զգացմունքներ է առաջացնում' սեր կամ ատելություն: Մտերիմ ընկերների հետ կապը երկար է պահպանվում: Լավագույն ընկերությունն ու ամուսնությունն իրենց նշանի ներակայացուցիչների, հունիսի 21-ից հուլիսի 20-27-ը, փետրվարի 19-ից մարտի 20-27-ը և ապրիլի 20-ից մայիսի 20-27-ը ծնվածների հետ է:

Աղեղնավոր
Աղեղնավորներին բնությունից տրված է այն, ինչ անհրաժեշտ է ընկերության համար: Նվիրված են ընկերոջը: Ընկերները հասարակական տարբեր դիրքի մարդիկ են, բայց բոլորին հարգանքով են վերաբերվում: Լավագույն ընկերությունն ու ամուսնությունն իրենց նշանի ներկայացուցիչների և մարտի 21-ից ապրիլի 19-26-ը, հուլիսի 21-ից օգոստոսի 20-27-ը և մայիսի 21-ից հունիսի 20-27-ը ծնվածների հետ է:

Այծեղջյուր
Այծեղջյուրներին ընկերներ պետք չեն, որովհետև ոչ մեկի չեն վստահում: Սառն են ընկերներ ձեռք բերելու հարցում, իսկ եթե ունենում են, ապա հավատարիմ, բարի և առատաձեռն են նրանց հանդեպ: Լավագույն ընկերությունն իրենց նշանի ներկայացուցիչների և դեկտեմբերի 21-ից հունվարի վերջը, ապրիլի 20-ից մայիսի վերջը, հունիսի 21-ից հուլիսի 20-27-ը և օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-27-ը ծնվածների հետ է:

Ջրհոս
Ջրհոսներն օժտված են լավ ընկեր լինելու բոլոր հատկանիշներով. նրանց բնորոշ չէ խանդը, սեփականության զգացումը և կպչունությունը: Խելամիտ են, առատաձեռն: Շատ ընկերներ ունեն, բայց քիչ են վստահելիները: Լավ հարաբերություններ են ստեղծվում մայիսի 21-ից հունիսի 20-ը, սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 20-ը կամ 27-ը ծնվածների հետ:

Ձկներ
Ձկները հեշտությամբ են ընկերներ ձեռք բերում: Կապված են նրանց և հազվադեպ են նկատում, որ չարաշահում են իրենց նվիրվածությունը: Լավագույն ընկերությունն իրենց շրջանում ծնվածների, կամ հունիսի 21-22-ին և օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-27-ը, հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 20-27-ը ծնվածների հետ է: