Այսօր Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի ծննդյան օրն է: Zham.am-ը կապ հաստատեց Անահիտի հետ՝ ճշտելու, թե ինչպես են նշելու փոքրիկ Արմանի ծննդյան երկրորդ տարեդարձը: "Արմանի ծնունդը արդեն հասցրել ենք նշել առավտյան մանկապարտեզում, իր ընկերների հետ :) Երեկոյան արդեն կնշենք բարեկամների, հարազատների և ընկերների հետ: Տղաս շատ ուրախ է այսօր, ես ու Հայկոն էլ անելու ենք ամեն բան, որ նրա օրը անմոռաց դարձնենք:" Արմանն արդեն մի քանի ամիս է, ինչ մանկապարտեզ է հաճախում, ու հաճույքով է գնում: Ժամանակի սղության պատճառով Անահիտը նշեց, որ կոնկրետ անակնկալներ չի հասցրել պատրաստել որդու համար, բայց այդուհանդերձ նրա տարեդարձը տոն կլինի: