Գիտնականները ապացուցել են, որ նռան հյութը ավելի արդյունավետ է, քան այլ մրգերի հյութեր:

Նուռը պարունակում է A, C, E, B1, B2 վիտամիններ, կալցիում, յոդ, երկաթ, մանգան, ֆոսֆոր, և մոտ 20 տոկոս շաքար: Նռան հյութը օգտակար է սրտի, նյարդային համակարգի, նաև երիկամների համար: Նուռն ունի ցածր կալորիականություն: Խորհուրդ է տրվում նռան հյութն ըմպել առանց շաքարի հավելման: