Խոյ. 21 մարտ-20 ապրիլ
Եթե երաժշտություն է լսում, ապա միայն բարձր, որպեսզի ադրենալինը բարձրանա, և այն երգերը, որտեղ շեշտվում է «ես»-ը: Օրինակ' «Ես սիրում եմ քեզ, կյանք» և այլն: Նման երաժշտության ներքո կարելի է փայտ կոտրել, ապրել ուրախ ու երջանիկ: Այս նշանի տակ ծնվածներին խորհուրդ է տրվում հարվածային գործիքներ նվագել:

Ցուլ. 21 ապրիլ-20 մայիս
Ցուլին համապատասխանում է խաղաղ, հանդարտ երաժշտությունը, որը նպաստում է մարսողությանն ու տրամադրության բարձրացմանը: Կարող է ուտել և անմիջապես քնել: Օրորոցայինի պես է: Խորհուրդ է տրվում նվագել փողային գործիքներ և զբաղվել երգեցողությամբ:

Երկվորյակներ. 21 մայիս-21 հունիս
Կարող է երգել արտասանելով: Նրան տարբեր երաժշտություն է դուր գալիս: Հատկապես լսում է առույգ, ռիթմիկ երաժշտություն: Ընդունակ է, բազմաթիվ երգեր գիտի: Կարող է մեկ երգից երկուսը ստանալ այնպես, որ փոփոխությունները աննկատ լինեն: Խորհուրդ է տրվում դաշնամուր նվագել:

Խեցգետին. 22 հունիս-22 հուլիս
Երաժշտության մեջ Խեցգետինը նախընտրում է զգացմունքայնությունն ու թաքնված տխրությունը: Նման իրավիճակներին համապատասխանում են բազմաձայն օրհներգերն ու ժողովրդական երգերը: Հոգին ուրախանում է, հանդարտվում ու պարզվում:

Առյուծ. 23 հուլիս-23 օգոստոս
Նրանց բնույթին համապատասխան են պարտիտուրները: Իսկ խրոխտ քայլ երգերը, հերոսական բալլադներն ու սոլո վոկալը օգտակար են Առյուծների ուրախ կյանքի համար: Հրավիրեք Առյուծին հարսանիքի, նրանք կպարեն, կնվագեն, կերգեն: Առյուծի գործիքը շեփորն է:

Կույս. 24 օգոստոս-23 սեպտեմբեր
Երաժշտության մեջ լսում են ամեն մի նոտան: Կես տոն ներքև, կես տոն վերև, միևնույն է, գրում, հիշում և սովորում են երգերը: Պատահում է, որ լսողություն ունեն, բայց ճիշտ արտաբերել չեն կարողանում: Ոչ բոլորը ձայն ունեն, սակայն կարող են երգել շշուկով: Այդպես չէ՞: Իսկ նվագել խորհուրդ չի տրվում:

Կշեռք. 24 սեպտեմբեր-23 հոկտեմբեր
Դուր են գալիս Մենդելսոնի, Շտրաուսի և, ընդհանրապես, վալսերը: Տակտի և ռիթմի զգացումը լավ է զարգացած: Գրավում է նաև մելամաղձոտ երաժշտությունը: Նրա գործիքները լարայիններն են, հնարավոր է նաև ֆլեյտա:

Կարիճ. 24 հոկտեմբեր-22 նոյեմբեր
Նրանց գրավում են ազատական կոչերով երգերը: Գաղտնիք չէ, որ Կարիճների համար կյանքը պաշտամունք է: Կարելի է լսել և երգել դժբախտ սիրո, կյանքի տհաճությունների և անկատարելության մասին երգեր: Իրենց երգերում անպակաս են հեղափոխական, չհուսալքվելու, մոխիրներից հառնելու կոչերը: Լսողություն ունենալը պարտադիր չէ:

Աղեղնավոր. 23 նոյեմբեր-21 դեկտեմբեր
Խորհուրդ է տրվում լսել հիմն (կանգնած), պաթետիկ ներբողներ, գուսանական երգեր, երբ այս ամենը վերջացնես, անցիր «Սոնատ N5»-ին ու այդպես շարունակ: Կարող ես նաև խմբավարությամբ զբաղվել:

Այծեղջյուր. 22 դեկտեմբեր-20 հունվար
Միալար խուլ ձայները հանգեցնում են խորը մտքերի, օգնում են գիտակցել կյանքի անցողիկությունը, ճակատագրին կանչում են հանդիպման: Ոտքի կանգնելուն նպաստում են հարվածային ռիթմերով երգերը և շարմանկայի թախծոտ հնչյունները: Թե ինչ նվագել' կարևոր չէ: Գլխավորը' երաժշտությունը լինի ուրախ:

Ջրհոս. 21 հունվար-19 փետրվար
Կյանքը կգունազարդի էլեկտրոնային երաժշտությունը: Այն ստեղծելու համար օգտվիր կաթսայից, գդալից, մուրճից: Երգի´ր ոչ քո ձայնով, նմանակիր «Լորդիներին»' մնալով ինքնատիպ: Այդպես քեզ ոչ ոք չի ճանաչի: Երաժշտությունն էլ միամիտ հետևորդներ կունենա: Խորհուրդ է տրվում նվագել փոքրիկ ակորդեոն և ժողովրդական այլ գործիքներ:

Ձկներ. 20 փետրվար-20 մարտ
Օգտակար է թեթև տխրությունը: Զգացմունքների խորությունը կներթափանցի մտքերի խորքը և կհայտնվի «կամ տղա, կամ էլ տեսիլք»: Կարող ես երգել Քրիստինե Պեպելյանի երգերը: Ձկներին շատ հարմար է դուդուկը: Փորձի´ր, չես զղջա: