Tert.am. Լեգենդար բրիտանացի մոդել Քեյթ Մոսը մասնակցել է St. Tropez արհեստական արևայրուքի գովազդային արշավին, որի շրջանականերում 40-ամյա գեղացկուհին ամբողջությամբ մերկացել է։

Ինչպես նշում է www.elle.ru կայքը, տարիքը չի խանգարել, որպեսզի մոդելը լուսանկարներում գեղեցիկ ու գայթակղիչ տեսք ունենա։ Մոսն իր հերթին ասել է, որ շատ ուրախ էր այս ընկերության հետ համագործակցելու համար, քանի որ ինքն անձամբ դրա արտադրանքների սիրահարն է։

Այս տարվա հունվարին իր 40-րդ ամյակը նշած բրիտաուհին ակտիվորեն շարունակում է մոդելային գորուծնեությունը՝ պայմանագրեր կնքելով Rimmel, Kérastase, Givenchy, Versace, Stuart Weitzman, Rag & Bone և Vivienne Westwood հանրահայտ բրենդերի հետ։