Ամերիկուհի Պերլ Քենտրելը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ խոզի ապխտած միս ուտելը նախաճաշին, ճաշին և ընթրիքին: Ամերկուհին բազմաթիվ տարիներ շարունակ խոզապուխտ է ուտում և բոլորին խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին: Ինչպես հայտնում է Russia Today-ը, անսովոր դիետայի մասին նյութը հայտնվել է NBC ընկերության հեռուստաալիքներից մեկի եթերում:

Օրեր առաջ Քենտրելը տոնել է իր հարյուր հինգ ամյակը: Ամերիկուհին հավաստիացնում է, որ իր երկարակեցության գաղտնիքը հենց խոզապուխտ ուտելու մեջ է՝ խոստովանելով, որ շատ է սիրում խոզապուխտ և այն ուտում է նախաճաշին, ճաշին և ընթրիքին:

Ամերիկուհուն շնորհավորելու են եկել միս արտադրող ընկերություններից մեկի աշխատակիցները, ովքեր նրան անակնկալ են մատուցել և նրա համար քաղաքով ճամփորդություն են կազմակերպել նրբերշիկով սենդվիչի տեսք ունեցող մեքենայով: