Արդեն հայտնի է Հայաստանի' «Սլավյանսկի բազար» էստրադային երգերի մրցույթի ներկայացուցչի անունը: Հայտը ներկայացրած քառասունից ավելի երկրներից ընտրվել են քսան-քսանմեկը, որոնց շարքում է նաև Հայաստանը' Վրեժ Կիրակոսյանի մասնակցությամբ: ''Մեզ մոտ' Հայաստանում, մշակույթի նախարարությունն է հաստատում երկիրը ներկայացնելու հայտը, թե որ երգիչը պիտի մասնակցի մրցույթին, քանի որ սա միջազգային մրցույթ է: Նրանք էլ որոշել էին, որ ես եմ ներկայացնելու'': Ըստ մրցույթի կանոնների' երկու մրցութային օր է լինելու: ''Այդ երկու օրերի ընթացքում մասնակիցները կատարելու են երկու երգ' առաջին օրը կատարելու ենք սլավոնական ցանկացած ստեղծագործություն, իսկ երկրորդ օրը'ազգային երգ'':

Շարունակությունը` այստեղ: