Դուբայում կայացած Ջասթին Բիբերի համերգի ժամանակ երկրպագուներից մեկը խելակորույս վազել է դեպի բեմ և հարձակվել երգչի վրա:

19-ամյա կանադացի երգիչը կատարելիս է եղել իր վերջին երգերից մեկը' Believe-ը, երբ սպիտակ շապիկով և կապույտ ջինսե տաբատով մի երիտասարդ հարձակվել է երգչի վրա:

Բիբերին հաջողվել է ազատվել նրանից և գնալ բեմի մյուս կողմ:

Բեմ են շտապել անվտանգության աշխատակիցներն ու բռնել երիտասարդին:

Երիտասարդը շրջել է բեմի վրա գտնվող դաշնամուրը: