Մեզանից յուրաքանչյուրն էլ ինչ-որ մի պահ հավանաբար խառնել է աջ ձեռքը ձախի հետ: Սակայն կան մարդիկ, ովքեր անընդհատ շփոթում են:
1978 թվականին 364 ուսանողների շրջանակում անցկացված հետազոտության արդյունքում պարզվեց, որ նման երևույթ հաճախակի է լինում հատկապես կանանց շրջանում: Եվ այսպես, ի՞նչն է պատճառը:
Գոյություն ունի որոշակի կապ գլխուղեղում կատարվող ֆունկցիաների մեջ, ինչպես օրինակ'մտածելու ֆունկցիայի կապը ձախն ու աջը շփոթելու ֆունկցիայի հետ: Այս հանգամանքը բացատրում է այն երևույթը, թե ինչու են կանայք ավելի շատ խառնում աջն ու ձախը:

Պատճառն այն է, որ կանանց գլխուղեղում մտածելու ֆունկցիան ավելի թույլ է զարգացած, քան տղամարդկանց մոտ:
Գոյություն ունի ևս մեկ տեսություն, ըստ որի ուղեղի կիսագնդերի անհամաչափությունը նույնպես դեր է խաղում: Սակայն այնուամենայնիվ այս հարցի վերաբերյալ հստակ պատասխան դեռևս չկա: