Նորություններ կարդացեք

Ծանոթացեք աշխարհում կատարվող անցուդարձին, քանի դեռ չեք գնացել հանդիպման: Լավատեղյակ լինելով աշխարհի նորություններին' հեշտությամբ կարելի է խոսակցություն սկսել և լավ տպավորություն թողնել:

Պարզ եղեք

Մոտեցեք ձեզ դուր եկած աղջկան և ասեք.
- Բարև ձեզ, կարելի՞ է ծանոթանալ:
Այսպես դուք ավելի հեշտ ջենթլմենի տպավորություն կթողնեք ձեր պահվածքով, քան նրանք, ովքեր փորձում են ծանոթություններ հաստատել բոլորին շատ հայտնի մեթոդներով... ինչ-որ մեկի միջնորդությամբ կամ նպատակային ինչ-որ առիթ ստեղծելով: Ձեր անկեղծությունը կգնահատվի, հավատացեք:

Հարցրեք նրա կարծիքը

Չե՞ք կողմնորոշվում ինչպես սկսել խոսակցություն աղջկա հետ: Փորձեք հարցնել նրա կարծիքը ինչ-որ հարցի վերաբերյալ: Բայց ցանկալի է, որ հարցը կապված չլինի որսորդության, ֆուտբոլի կամ ձկնորսության հետ: Դրանք կանանց չեն հետաքրքրում:

Ինչ-որ հետաքրքիր պատմություն պատմեք

Մինչև հանդիպման գնալը հիշեք և նախապատրաստեք մի քանի հետաքրքիր պատմություններ կապված ձեզ հետ: Աշխատեք, որ պատմությունը շատ երկար ու ձանձրալի չթվա, լինի հարմար առիթին և վերջանա ձեր օգտին:

Գտեք ընդհանուր ծանոթներ կամ թշնամիներ

Սա շատ հարմար է խոսակցությունը տոնուսի մեջ պահելու համար:

Եվ վերջապես վիճեք նրա հետ... Բայց տեսեք' չափը չանցնեք... Դա ձեզ կդարձնի անմոռանալի: