Գարնան այս շրջանում սնունդը պետք է լինի առավելապես վիտամինառատ, բազմազան: Այն Ձեզ լիցքեր պիտի հաղորդի նաեւ իր գունային ճոխությամբ: Ինքներդ կհամոզվեք, որ այս բոլոր առանցքային կետերը հաշվի են առել «Գարնանային օր» աղցանը հղացողները:

Հարկավոր է'

300 գ հավի ֆիլե,
3 ձու ,
400 գ կարտոֆիլ,
300 գ գազար,
200 գ մարինացված սունկ (ցանկալի է շամպինիոն),
սոխ,
աղ,
մայոնեզ:

Նախ անհրաժեշտ է եփել կարտոֆիլը, գազարը , հավի միսն ու ձուն, թողնել՝ հովանան:

Ապա եփված կարտոֆիլն ու գազարը անցկացրեք քերիչով, հավի միսը և ձուն էլ մանր կտորների կտրատեք: Կտրատել նաև սոխը, շամպինիոնները :

Այդքանն անելուց հետո սկսվում է ամենահետաքրքիրը: Վերցնում ենք մեծ մակերեսով ափսե, լցնում կարտոֆիլի մի շերտ, աղ ցանում վարան, պատում մայոնեզով:

Այնուհետը անցնում ենք հաջորդ' շամպինիոնային շերտին, որի վրա նույնպես մայոնեզ ենք լցնում:

Հետո փռում ենք քերած գազարը' նորից պատելով մայոնեզով, մի փոքր աղ ենք ցանում:

Անցնում մյուս շերտին' հավի մսին, որը նույնպես մայոնեզով ենք պատում, իսկ վերջին շերտում կտրտած սոխն ու ձուն են:

«Գարնանային օրը» վերջում ամբողջացնում ենք մեր սիրելի կանաչեղենով: Ահա և վերջ, մնում է համտեսել: Բարի ախորժակ :