Bravo.am

2012 թվականի հոկտեմբերին Քանյե Ուեսթը ջնջել էր “Թվիթեր”-ի իր էջը: Ռեփերը վերադարձել է վիրտուալ տիրույթ ու կատարել խոսակցությունների առիթ դարձած խորհրդավոր մի գրառում' “Հունիսի 18”: Երկրպագուների մեկնաբանություններից ու արտասահմանյան լրատվամիջոցներում թեմային վերաբերող հրապարակումներից կարելի է ենթադրել, որը բոլորը կարծում են, թե վերոնշյալ օրը ծնվելու է նրա առաջնեկը:

Կա նաեւ մեկ այլ տարբերակ, ըստ որի' հունիսի 18-ին կթողարկվի Քանյեի նոր' “Cruel Summer” ալբոմը: Այս ամսաթիվը կարող է նաեւ համերգային շրջագայությունների մեկնարկն ազդարարել:

Մինչ շատերը փորձում են բացահայտել առեղծվածը, ապագա մայրիկը քույրերի հետ իր հանգիստն է վայելում: Հունաստան, արեւ, Էգեյան ծով, զբոսանավ… պապարացիները լուսանկարել են լողազգեստով Քորթնիին եւ Քլոեին, Քիմը, սակայն, կարգավիճակից ելնելով, բավարարվել է միայն մաքուր օդ շնչելով:):