Ամերիկյան հանրահայտ Apple ընկերության ամենաառաջին մոդելի iPhone-ը, որն իրական հեղափոխություն առաջացրեց սմարթֆոնների շուկայում, անգործածական կդառնա եկող ամսից՝ հունիսի 11-ից, հայտնում է The Telegraph-ը։

Apple-ին մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ վաճառքի հանվելուց 6 տարի անց պատմական սմարթֆոնն այլևս չի արտադրվի, իսկ դրա անսարք մասերն էլ այլևս չեն փոխարինվի նորերով։

Ամենաառաջին iPhone-նն արտադրվել է 2007թ.՝ ամբողջ աշխարհում վաճառվելով 6.1 մլն օրինակ։
«Այսպիսով՝ հեղափոխական սմարթֆոնի վինտաժային դառնալուն մնացել է մեկ ամսից քիչ ավելի ժամանակ»,-նկատում է բրիտանական պարբերականը։