Իսկական հաջողություն է, երբ ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ իդեալական է: Բայց անգամ երջանիկ ընտանեկան հարաբերություններն էլ ունեն թակարդներ, որոնցից զույգերը պետք է խուսափեն: LN-ը ներկայացնում է հաջողակ ամուսնության, երջանիկ հարաբերությունների մի քանի մարտահրավերային կողմեր…

Ամուսնությանը վերաբերվելով ինչպես նպատակի, դրան հասնելով, դուք կորցնում եք հետաքրքրությունը: Որոշ մարդիկ ամուսնությանը, ընտանեկան հարաբերություններին վերաբերում են ինչպես գործընթացի, որտեղ սիրելիի հետ յուրաքանչյուր պահը անգնահատելի արժեք է: Մյուսների համար ամուսնությունը արդյունք է, որին հասնելու համար պետք է մի քանի պայմանների հետևել: Կատարելով անհրաժեշտ ծրագիրը' տուն, մեքենա, երեխաներ, հաշիվներ, շատերը մոլորվում են' չիմանալով ինչ անել հաջորդիվ: Նրանք մոռացել են փոքրիկ, բայց հաճելի մանրուքների մասին: «Ավելի արագ,ավելի բարձր, ավելի ուժեղ». սրանք կիրառեք մյուս իրադրություններում:

Ձգտումը արդարացնելու «իդեալական զույգ» կոչումը, անգամ երբ երկուսով եք:

Շատ ուժեղ է մարդկանց աչքերում իդեալական երևալու պահանջը: Դուք ուզում եք ցույց տալ, որ միայն իդեալական հարաբերություններ են ձեր ընտանիքում. դուք երբեք չեք վիճում, ապրում եք միմյանց համար, երեխաները հիանալի են իրենց դրսևորում, լսող են, խելացի: Պետք չէ ամեն ինչ իդեալականին մոտեցնել: Իդեալական տարբերակները միայն գովազդներում են և ամսագրերի շապիկներին:

Երբ մարդիկ միահյուսվում են իրար այնպես, որ կորցնում են անհատականությունը, դառնում մեկ ամբողջ: Կնոջ և տղամարդու մոտ միևնույն սովորույթներն են, ճաշակը, հայացքը կյանքին, արժեհամակարգը: Ռոմանտի՞կ է: Ոչ, վտանգավոր է: Ամուսիններից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական կյանքը, որտեղ ոչ մեկի համար տեղ չկա: Հակառակ դեպքում, երբ անհետանա «ես»-ը, շատ դժվար կլինի հասկանալ միմյանց, դուք կնյարդայնացնեք և կձանձրացնեք իրար:

Անբաժանելիության համախտանիշ: Զույգերից շատերը գտնում են, որ միմյանցից բաժանվել չարժե անգամ մի օրով: Դա մոլորություն է: Հարաբերություններն ավելի կայունացնելու համար երբեմն անհրաժեշտ է թեթև ֆլիրտ անծանոթի հետ, մի քանի օրով տնից բացակայել և կարոտած վերադառնալ ամուսնու մոտ:

Ավելորդ վստահություն, անկեղծություն: Սա պատճառ է հազարավոր ընտանիքների կործանման: Խոսքը հարաբերությունների թափանցիկության մասին է, երբ մարդիկ չունեն իրարից ոչ մի գաղտնիք և հպարտաում են այդ փաստով: Երբեմն դուք կորցնում եք չափը և պարզապես չեք գիտակցում, որ ձեր դիմաց ձեր սիրելի մարդն է' իր պահանջներով, հայացքներով, ընկալմամբ: Բոլորովին պարտադիր չէ, որ նա իմանա, թե դուք ինչ եք խոսել ընկերուհիների հետ, ինչ եք դուք արել ձեր ընկերուհու տանը և այլն: