Հարուստ և ապահովված ընտանիքներում մեծացող դեռահասներն ավելի հաճախ են տառապում ալերգիկ հիվանդություններով, քան աղքատության մեջ ապրողները. պնդում են ամերիկացի գիտնականները, մեջբերում է Podrobnosti-ն:

Վերջին տասնամյակում ԱՄՆ-ում աճել է այս կամ այն ալերգիկ հիվանդությամբ տառապող մարդկանց թիվը. հաշվարկել են Առողջապահության վիճակագրական ազգային կենտրոնի հետազոտողները: Նրանք նշում են, որ ալերգիկների թիվն անհամեմատ ավելի շատ է ապահովված ընտանիքներում այն ժամանակ, երբ, օրինակ, ներգաղթյալների երեխաները շատ հազվադեպ են բողոքում ալերգիայից:

Հետազոտության հեղինակները միաշանակ բացատրություն չեն կարողանում տալ ալերգիայի անհավասարաչափ տարածման այս երևույթին: