ախընտրած պաղպաղակից կարելի է որոշել նրա բնավորությունը և կարծիք կազմել տղամարդկանց հետ նրանց հարաբերությունների մասին:

Տղամարդկանց խորհուրդ է տրվում կնոջ հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ նրան պաղպաղակ հյուրասիրել: Արդյունքում հնարավոր է իմանալ արժե շարունակել հարաբերությունները, թե ոչ, ինչ սպասել այդ հարաբերություններից, և արդյոք տվյալ կինը ձեզ համապատասխանում է:

Կանայք, ովքեր ընտրում են բաժակով պաղպաղակ, խելացի են, շրջահայաց և հավասարակշռված: Նման կանանց այդքան էլ չի հետաքրքրում ռոմանտիկան, նրանց առավել շատ հետաքրքրում է տղամարդկանց անձնային հատկությունները՝ խելքը, բարությունը, հավատարմությունը, հումորի զգացողությունը: Հենց այսպիսի պաղպաղակ գերադասող կանայք հիանալի կյանքի ընկերուհի են լինում:

Վաֆլիով պաղպաղակ գերադասող կանայք շատ լավ տնային տնտեսուհիներ են: Նրանք սիրում են զարմացնել իրենց խոհանոցային հմտություններով, հիանալի կին և մայր կլինեն, սակայն հետաքրքիր զրուցակից նրանց չես անվանի: Նաև պետք է նկատի ունենալ, որ վաֆլիով պաղպաղակ սիրող կանայք գիրանալու հակում ունեն և չեն սիրում սպորտով զբաղվել:

Եթե կինը նախընտրում է էսկիմո տեսակի պաղմաղակ, ուրեմն նրան հետաքրքրում է սեքսը: Էսկիմո սիրող կանայք ջանում են լավ տեսք ունենալ և երազում են այնպիսի տղամարդու մասին, ով հարմարավետ կյանք կապահովի իրենց համար: Ամուսնանալով՝ նման կանայք հաճախ սիրեկաններ են ունենում: Նրանք շատ հաշվենկատ են, երեխաներ ունենալու մասին սկսում են մտածել 40 տարեկանին մոտ, ընդ որում, շատ բծախնդրորեն են փնտրում իրենց երեխայի հորը. նա պետք է լինի գեղեցիկ, խելացի, և պարտադիր լավ ապահովված:

Այն կանայք, ովքեր գերադասում են յոգուրտատիպ ցածր կալորիականությամբ պաղպաղակ, ինքնավստահ են և զուսպ: Նրանք զուգընկերոջը բծախնդրորեն են ընտրում: Յոգուրտային պաղպաղակի սիրահարները սովորաբար լինում են փորձառու և կրքոտ զուգընկերուհիներ: Ընդ որում' կյանքում և անկողնում նրանք անում են այն, ինչ իրենք են ճիշտ համարում, առանց զուգընկերոջ կարծիքը հարցնելու:

Եթե կինը սիրում է շոկոլադե պաղպաղակ, կամ շոկոլադով ցողված, նրա նպատակն է կյանքից վերցնել առավելագույնը: Նման կանայք սիրում են ճանապարհորդել, գնալ ռեստորաններ, իրենց համար զանազան հագուստներ գնել: Նրանք գերադասում են մաչո տղամարդու տեսակը: Շոկոլադե պաղպաղակ սիրող կանայք կարողանում են դուր գալ և հեշտությամբ հմայում են: Սակայն, եթե տղամարդը փորձի նրան ինչ-որ բան արգելել, ապա դա շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Նման կանայք էությամբ շատ թեթև են, հետևաբար երկարատև հարաբերությունների համար այդքան էլ հարմար չեն:

Մրգային սարռցե պաղպաղակ սիրող կանայք հարմար չեն ամուսնության համար: Ընտանեկան կյանքը նրանց համար չէ, սակայն նրանք շատ բանի կարող են հասնել աշխատանքում: Նման կինայք տղամարդուն վերևից են նայում և հարաբերություններ են ունենում միայն նրանց հետ, ում կարգավիճակով իրենց արժան է համարում:

Եթե կինը սրճարանում պատվիրում է տարբեր սորտերի պաղպաղակ, ապա նա հետաքրքրասեր է և ձգտում է ստանալ տարբեր հաճույքներ: Սակայն պետք չէ մտածել, որ նման կինը տղամարդկանց փոխում է ձեռնոցների նման: Նա կարող է լինել մեկ տղամարդու հետ, սակայն նրա տրամադրությունը, ճաշակը և հետաքրքրությունները հաճախակի են փոխվում: Անկողնում նրանք տղամարդուն կարող են հաճելիորեն զարմացնել, քանի որ անկողնում նունպես սիրում են բազմազանություն:

Պատահում են նաև կանայք, ովքեր պաղպաղակի հարցում կոնկրետ նախասիրություն չունեն: Եթե կնոջ համար միևնույն է, ինչ պղպակ ուտել, ապա նա պարկեշտ է և համեստ: Նման կանայք լավատեսորեն են նայում կյանքին և ընդունակ են ուրախանալ ցանկացած մանրունքից, օրինակ, լավ եղանակի համար: Սովորաբար նման կանայք մեծ պահանջներ չունեն նաև տղամարդկանց հարցում: Նրանց համար կարևոր է շրջապատի բարի վերբերմունքը: Ի դեպ, նրանց հետ լուրջ հարաբերությունները ճիշտ կլինեն:

Կան տղամարդիք, ովքեր կնոջ պաղպաղակ ուտելու ձևից փորձում են հասկանալ, թե ինչպիսին կլինի նա անկողնում: Սակայն իրականում պաղպաղակ ուտելը ոչ մի կապ չունի անկողնում կնոջ ունեցած սեքուալ ունակությունների հետ, նրանք ուտում են այնպես, ինչպես նրանց հարմար է: Էսկիմոն հարմար է լիզել, վաֆլիով պաղպաղակը՝ կծել, իսկ բաժակով պաղպաղակը հարմար է ուտել գդալով: Այնպես որ այդ դեպքում պաղպաղակ ուտելը դժվար թե բացահայտի ձեր սիրելիյի սեքսուալ ներուժը:

Իրականում լավ է փորձել, քան գուշակել: