Ամերիկացի մարդաբանները մարդանման կապիկների 60,000 տարվա կյանքը նմանակող մաթեմատիկական մոդելի միջոցով ցույց են տվել, որ տատիկներն էական դեր են խաղացել մարդկության զարգացման (էվոլյուցիա) ընթացքում,- գրված է Proceedings of the Royal Society B ամսագրում տեղ գտած հոդվածում:

Ըստ «տատիկի հիպոթեզի»' տատիկն օգնում է իր աղջկան' պահել երեխաներին և դրանով մեծացնում է իր գեների հետագա պահպանման ու փոխանցման հնարավորությունը: Մարդաբաններն այս պնդման հաստատումը գտել են աֆրիկյան ցեղերում, որոնք ապրում են նախնադարյան համայնական կարգով:

Քիրթեն Հոուքսի ղեկավարած մարդաբանների խումբը՝ ԱՄՆ-ի Սոլթ Լեյք Սիթի քաղաքից, ստուգել են այս վարկածը' ստեղծելով պարզ մաթեմատիկական մոդել, որը նկարագրել է պրիմատների կյանքը, որոնք իրենց կենսակերպով և կյանքի տևողությամբ հիշեցնում են ժամանակակից շիմպանզեներին:

Նրանք հետևել են, թե ինչպես է սեռահասուն դառնալուց հետո փոխվել պրիմատների 2 խմբի կապիկների' սովորական կապիկների և «տատիկներով» խմբերի կյանքի տևողությունը: Նախապես 2 խմբերի կապիկների կյանքի տևողությունըհ եղել է նույնը' 28-29 տարի, ինչը համապատասխանում է վայրի շիմպանզեների ու գորիլաների կյանքի տևողությանը: Գիտնականների մտահղացմամբ' «տատիկ» կարող էին դառնալ նվազագույնը' 45, առավելագույնը' 75 տարեկան էգերը: Սրա շնորհիվ' կապիկների առաջին խմբում տատիկները կազմել են 1%-ը, որոնք կարող էին հոգ տանել 2 տարեկան մի կապիկի, որի մայրը կարող էր լինել քմբում ցանկացած էգ:

Գիտնականները հետևել են կապիկների խմբերում փոփոխություններին 60 000 տարվա ընթացքում: Դրա «շարժիչը» պատահական մուտացիաներն են եղել, որոնք մեծացրել կամ փոքրացրել են խմբի կապիկների թիվը:

Նույնիսկ փոքրաթիվ տատիկները հիմնապես փոխել են էվոլյուցիայի բնույթը: Այս խմբում առաջին 24 000 տարում կապիկների կյանքի տևողությունը միջինում ավելացել է մինչև 49 տարի, ընդհանուր թվի 43%-ը տատիկներ են եղել:

Պրիմատների «սովորական» խմբի երկարակեցությունը 60 000 տարվա ընթացքում նույնն է մնացել, ինչ շիմպանզեինն ու գորիլայինն է: