168.am. Forbes ամսագիրը հրապարակել է Xerox ընկերության ղեկավար Ուրսուլա Բերնսի բիզնես-կանոնները:

Ընկերության հաջողությունն ապահովում ու նրան զարգանալու հնարավորություն են տալիս լիդերության ձգտումը, մեծ ֆինանսավորումը, բիզնես-մարտավարությունը, արդյունավետ կառավարումը:
Ես հավատում եմ, որ փոփոխություններ պետք է տեղի ունենան մեր բոլորի աշխարհայացքում. այն մտքից, թե մենք նոր աշխատատեղեր ստեղծել չենք կարող, պետք է անցում կատարենք մտքին, թե ինչպես կարող ենք նոր աշխատատեղեր ստեղծել:
Իմ մայրը, ով գրոշներով է մեծացրել իր երեք երեխաներին, ինձ համար արիության օրինակ է դարձել. նա ինձ ներքին ուժ և համոզմունք է տալիս:
Հարգանքն ու համբերությունը մեծ ուժ են:
Ես հայտնի եմ իմ անկեղծությամբ. ասում եմ այն, ինչ մտածում եմ: Դա ճիշտ է, սակայն ես ձգտում են լսել նաև ուրիշներին:
Մեր ռազմավարության գլխավոր գաղտնիքն է' բոլորին համախմբել ընդհանուր նպատակների շուրջ:
Մեր ընկերությունում յուրաքանչյուրին հնարավորություն է տրվում սովորելու, ղեկավարելու և հաջողության հասնելու:
Իմ աշխատանքի ընթացքում ես սովորել եմ հետևյալը. դու կարող ես նմանվել ինչ-որ մեկին և հետևել նրա կյանքի ուղուն, բայց այդ դեպքում դու ղեկավարել չես կարող:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://168.am/2013/04/28/216568.html#.UXy3vgLMrCY.facebook

© 168 Ժամ առցանց լրատվական կայք