PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք-երաժիշտ, «System of a Down» խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանն այս ամռանը 2 նոր ալբոմ կթողարկի:
«Orca» ալբոմը կթողարկվի հունիսի 25-ին, իսկ «Jazz-iz Christ»-ը' հուլիսի 23-ին: Թանկյանի խոսքով, «Orca»-ն ասես կետ լինի, բայց «այն իրականում դելֆին է, որը խորհրդանշում է մարդկային երկակիությունը»:
«Jazz-iz Christ»-ը Թանկյանի մտահաղացումն է, սակայն դրա վրա աշխատել են նաև հայտնի դաշնակահար Տիգրան Համասյանը, ֆլեյտահար Վալերի Տոլստոյը, փողահար Թոմ Դյուպրեյը, ինպես նաև Սթյուարտ Կոուպլենդը, Դևիս Շլպեյն ու Վինսենտ Պեդուլլան:
“System of a Dawn” խմբի համերգներից հետո, Թանկյանը սեպտեմբերի 19-ից կսկսի շրջագայություն դեպի Ուկրաինա, Ռուսաստան և Իտալիա: