Tert.am

People ամսագիրը հոլիվուդյան դերասանուհի Գվինեթ Փելթրոուին շնորհել է աշխարհի ամենագեղեցիկ կնոջ տիտղոսը, հայտնում է filmpro.ru-ն։

Նախորդ տարի ամենագեղեցիկ հայտնիների այդ ցուցակի պատվավոր առաջին տեղը զբաղեցրել է երգչուհի Բեյոնսեն։
40-ամյա օսկարակիր Փելթրոուն հասցնում է ոչ միայն նկարահանվել կինոյում և ղեկավարել իր սեփական GOOP առցանց պարբերականը, այլև գրքեր գրել։

Վերջերս նա թողարկել է առողջ սնվելու համար բաղադրատոմսերի նոր գրքույկ, իսկ նոր հարցազրույցներից մեկում խոստովանել է, որ իրեն բուսակերության օգտակարության մասին համոզող մարդը եղել է Լեոնարդո դի Կապրիոն։

Այս տարի ցուցակում, որն ամբողջությամբ կհրապարակվի People ամսագրի նոր համարում, հայտնվել են նաև Ջենիֆեր Լոուրենսը, Հոլի Բերին, Դրյու Բերիմորը, Քերի Վաշինգթոնը, Ջեյն Ֆոնդան, Ամանդա Սայֆրեդը և Զոի Դեշանելը։