Tert.am

Ամերիկացի դերասան և ռեժիսոր Բեն Աֆլեքը միանում է «Չքավորության գծից ներքև ապրելով» նախաձեռնությանը, որի նպատակն է բարձրացնել իրազեկվածությունը չքավորության խնդիրների հանդեպ և դրամահավաք կազմակերպել, հայտնում է MarketWatch-ը:

Չքավորության դեմ պայքարի այդ նախաձեռնության շրջանակներում օսկարակիր Աֆլեքը կփորձ ապրել օրական 1.50 դոլար գումարով և այդպես՝ 5 օր:

Ըստ Համաշխարհային բանկի աշխարհի 7 մլրդ բնակչությունից 1,4 մլրդն ապրում է օրական հենց այդքան գումարով:
Նախաձեռնությունը կմեկնարկի ապրիլի 29-ին: