Թաիլանդի թագավորության մայրաքաղաք Բանգկոկում ապրիլի 22-ին տեղի կունենա «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի ամփոփում և տիտղոսի փոխանցում Երևանից Բանգկոկին: Այսօր կայանալիք տոնական համերգին մասնակցում են նաև Ինգա և Անուշ Արշակյանները, այս մասին նշվում է նրանց պաշտոնական կայքում: