1. Թթվածնի պակաս: Սա հանգեցնում է քնի որակի անկման և հոգնածության առաջացման, իսկ պատճառը հաճախ մարդը չի հասկանում: Շնչառությունը հաճախ դժվարանում է քթի հետին հատվածում հավաքվող լորձի պատճառով, և մարդը հոգնածություն է զգում:

Ի՞նչ անել

Անհրաժեշտ է վերականգնել քթի շնչառությունը հետևյալ միջոցներով՝

- Անոթասեղմիչ կաթիլների օգտագործում,
- Քթի լվացում,
- Քթի լորձաթաղանթի խոնավեցում:

2. Սուրճ: Սուրճի մեջ պարունակվող բաղադրիչներն արգելակում են օրգանիզմում հեղուկի պահպանման համար պատասխանատու հորմոնը, ինչը հանգեցնում է հաճախակի միզարտադրության: Այսինքն՝ սուրճն ունի միզամուղ հատկություն:

Հեղուկի պակասի դեպքում առաջին հերթին փոքրանում է արյան շրջանառության ծավալը: Հյուսվածքներն ու օրգանները բավարար քանակությամբ թթվածին չեն ստանում, որի արդյունքում մարդը հոգնածություն է զգում:

Ի՞նչ անել

Օրական պետք է խմել նվազագույնը 2 լիտր ջուր, հատկապես սուրճ խմելուց հետո:

3. Հոգնածությունը կարող է նաև լինել ստոմոքսի խոցային և տասներկումատնյա աղիքի հիվանդության պատճառով: Մեղավորը Helicobacter pylori բակտերիան է: Ախտանիշների թվին են պատկանում այրոցը և ախորժակի բացակայությունը, արդյունքում նաև հոգնածությունը:

Ի՞նչ անել

Պետք է անցնել հետևյալ հետազոտությունները և պարզել Helicobacter pylori բակտերիայի առկայությունն օրգանիզմում

- Գաստրոսկոպիա
- Բիոպսիա
- Մանրէյի առկայությունը ստուգող հետազոտություն

Ինչն էլ որ լինի Ձեր հոգնածության պատճառը, այն անտեսել չի կարելի: Լավագույն տարբերակը, իհարկե, բժշի հետ խորհրդակցելն է: