Դուբայը հարուստ քաղաք է, որն իր շքեղությամբ զբոսաշրջիկների է գրավում ամբողջ աշխարհից, գրում է rbc.ru-ն։ Սակայն նույնիսկ ամեն լյուքսայինին սովոր Դուբայի բնակիչներին ապշեցրել է Mercedes Benz SLR McLaren ավտոմեքենան, որն իբրև թե ամբողջությամբ պատված է սպիտակ ոսկով։

Փայլող Mercedes-ը հայտնվել է «Էմիրատների Մոլ» առևտրային կենտրոնի առաջ։ Այն այնպիսի տեսք է ունեցել, կարծես ամբողջությամբ պատված է 18-կարատանոց սպիտակ ոսկով։

Մյուս կողմից, դա կարող է լինել հատուկ ոսկե ներկ։ Սոցկայքերում նույնիսկ թեժ քննարկում է ծավալվել. թերահավատները վստահեցնում են, որ մեքենան չի կարող լինել ոսկեպատ, քանի որ Դուբայի 50 աստիճան շոգի դեպքում նման «հագուստը» երկար չէր դիմանա։

Ոսկե մեքենան ենթադրաբար պատկանում է խորհրդավոր նավթային մի մագնատի՝ Աբու Դաբիից, ում անունը պարզել չի հաջողվել։