Այս բաղադրատոմսը շատ համեղ եւ օգտակար է Ձեր փոքրիկի համար: Պատրաստման համար շատ բան անհրաժեշտ չէ:

Անհրաժեշտ մթերքներն են՝

խնձոր

կարագ (յուրաքանչյուր խնձորի համար մեկ թեյի գդալ)

դարչին

գազար

չամիչ

մեղր (կես թեյի գդալ ամեն խնձորի համար)

Պատրաստման եղանակը.

Խնձորի վերեւի մասը կտրում եք, բայց չեք հեռացնում, թողնում եք այդպես: Հետո մաքրում եք գազարը, անցկացնում քերիչով եւ լավ խառնում մեղրի, չամիչի եւ կարագի հետ: Այնուհետեւ խնձորի մեջ դրեք դարչինի ձողիկներ,պակեք խնձորը՝ նախապես կիսած գլխարկով եւ դրեք ջեռոցը՝ թողնելով 10 րոպե: Եթե մեղր փոխարինեք շաքարավազով կամ ընդհանրապես չօգտագործեք, ապա այն կարելի է տալ անգամ 7 ամսեկան երեխային: