Սաուդյան Արաբիայի բարքերի ոստիկանությունն արտաքսել է երկրից երեք օտարերկրացու՝ որոշումը բացատրելով ձերբակալվածների չափազանց գեղեցիկ լինելու հանգամանքով, հայտնում է pravda.ru-ն։

Բարեպաշտությանն աջակցող և մեղքի դեմ պայքարող պետական հանձնաժողովի կարծիքով՝ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիները, ովքեր ժամանել են թագավորություն՝ կրոնական երաժշտական փառատոնի մասնակցելու, գրավում են թագավորության բնակչուհիների ուշադրությունը։

Շարիաթի օրենքների համաձայն՝ կանայք իրավունք չունեն շփվել տղամարդկանց հետ, ովքեր իրենց բարեկամները չեն։
Ավելի վաղ իշխանությունները փակել էին կանացի ներքնազգեստի 100 խանութ, քանի որ վաճառողները տղամարդիկ էին։