Թեյը բուժիչ ըմպելիք է: Կանաչ թեյն ավելի շատ կենսաբանական ակտիվ նյութեր է պարունակում, քան սև թեյը: Չինաստանում' թեյի հայրենիքում, դեռ 4 հազարամյակ առաջ են թեյը որպես դեղամիջոց օգտագործել, երբ այն վայրի խոտաբույս էր համարվում մյուս ժողովուրդների համար: Հետագայում մարդիկ, նկատելով թեյի բարերար ազդեցությունը օրգանիզմի վրա, սկսեցին այն մշակել ամենատարբեր եղանակներով և օգտագործել բուժիչ նպատակներով:

Լինելով թեթև հոգեխթանիչ' թեյը լավացնում է տեսողությունն ու հիշողությունը, ամրացնում նյարդային համակարգը, նպաստում նոր տեղեկությունների արագ յուրացմանն ու հիշողության մեջ դրանց ամրագրմանը, արագացնում է մտածելու, նոր մտքեր «ստեղծելու» ընթացքը, օգնում արագ կողմնորոշվելուն և ուշադրությունը կենտրոնացնելուն:

Թեյը նաև հակաընկճախտային հատկություն ունի. չափավոր կերպով բարձրացնում է տրամադրությունը: Սա չի նշանակում, սակայն, որ կարելի է այն չարաշահել. չափազանց թունդ թեյը կարող է արբեցնել, ինչի հետ կատակ անել չի կարելի: