Վեցամյա ամերիկուհի Իզաբելա Բարեթը դարձել է ամենաերիտասարդ միլիոնատերն աշխարհում։ Եվ գումարները նա ձեռք է բերել ոչ թե հարուստ ծնողներից, այլ լարված աշխատանքի և գեղեցկության շնորհիվ, գրում է Обозреватель-ը։

Գեղեցկության մրցույթում հաղթելուց հետո, փոքրիկ Իզաբելան հայտնվում է ամերիկյան հայտնի «Երեխաները և գլխազարդերը» իրապատում շոուում։ Իզաբելան դառնում է իրական աստղ և նույնիսկ թողարկում է զարդերի իր հավաքածուն։

Համաձայն ԱՄՆ օրենսդրության՝ աղջկա ծնողները տնօրինում են Իզաբելայի գումարների մի մասը մինչ նրա 18 տարին լրանալը։