Իտալացի դիզայներ Ռոբերտո Կավալլին վեցերորդ անգամ հայր է դարձել։ Նորաձևության դիզայները այս լուրով կիսվել է Novella2000 լրագրողի հետ հարցազրույցում։

Համանուն շքեղ ապրանքանիշի 82-ամյա հիմնադիրը պատմել է, որ 37-ամյա մոդել Սանդրա Նիլսոնը, ում հետ նա ռոմանտիկ հարաբերությունների մեջ է 2014 թվականից, Ֆլորենցիայում որդի է լույս աշխարհ բերել։ Հայտնիի խոսքով՝ երեխայի մայրն իրեն լավ է զգում։

«Նրա անունը Ջորջիո է, ինչպես իր պապիկինը՝ հորս, ում գնդակահարել են նացիստները Կավրիլայում ջարդերի ժամանակ, երբ ես չորս տարեկան էի (...) Երեխան, ով ծնվել է մեկ շաբաթ առաջ հենց այստեղ, գեղեցիկ է։ Շատ հուզիչ էր նրան տեսնել ծնվելուց անմիջապես հետո»,- թղթակցի հետ զրույցում ասել է ձեռնարկատերը։

Հայտնի է, որ Կավալլին նաև հինգ երեխա է դաստիարակում նախորդ երկու ամուսնություններից։

72-летний Роберто Кавалли на отдыхе со своей молодой любовницей – Италия  по-русски