Հարավկորեացի կատարող և երգերի հեղինակ, Gangnam Style հիթի հեղինակ PSY-ի նոր տեսահոլովակը դարձել է YouTube կայքի հիթ. ընդամենը մեկ օրվա ընթացքում այն դիտել են ավելի քան 22 մլն անգամ, հայտնում է РИА Новости-ն։

Նոր տեսահոլովակում էլեկտրոնային երաժշտության տակ ներկայացված են մի շարք ծիծաղաշարժ իրավիճակներ։

Հիշեցնենք, որ երգչին համաշխարհային ճանաչում է բերել իր Gangnam Style երգը, որը նա թողարկել էր 2012-ին: