Իտալական Måneskin ռոք խմբի մենակատար Դամիանո Դեյվիդը տեսախցիկի առաջ ցուցադրել է մերկ հետույքը MTV Video Music Awards 2022-ի ժամանակ։

Խումբը ստացել է MTV մրցանակ «Լավագույն այլընտրանքային տեսահոլովակ» անվանակարգում։ Երաժիշտները կատարել են Supermodel երգը, իսկ շոուի ժամանակ երգիչը բեմ է բարձրացել հետույքը մերկացրած տաբատով։ Իր հերթին բաս-կիթառահար Վիկտորյա դե Անջելիսը մերկացրել է կուրծքը։ Արարողության օպերատորները փորձել են նվազագույնի հասցնել մերկ մարմնի մասերի ցուցադրումը ելույթի ժամանակ, գրում է PopCrush-ը։

Måneskin-ը հաղթել է Եվրատեսիլ 2021-ում։ Երաժիշտները պարբերաբար մասնակցում են անկեղծ լուսանկարահանումների և հանդես են գալիս բաց զգեստներով։