Վերա Բրեժնևան բաժանվել է ամուսնուց՝ Կոնստանտին Մելաձեից, յոթ տարվա ամուսնությունից հետո, գրում է ctnews.ru-ն։

Աստղային զույգի ընտանիքում անախորժությունների մասին խոսակցությունները վաղուց են տարածվել։ Նրանց համատեղ կյանքը երբեք կատարյալ չի եղել։ Զույգի մտերիմ մարդիկ հաստատել են նրանց բաժանումը։ Զույգը դեռ չի մեկնաբանել լուրը։ Ուկրաինացի երգչուհին սոցիալական ցանցերում շարունակում է լուսանկարներ հրապարակել տարբեր միջոցառումներից։ Բայց Կոնստանտին Մելաձեի հետ լուսանկարների մեծ մասն անհետացել է նրա էջից։