Հոլիվուդյան աստղերի եւ Քարդաշյան քույերերի վիզաժիստ Հրուշ Աճեմյանը շատ ակտիվ է վարում իր Instagram-ը, պարբերաբար հրապարակում է լուսանկարներ, որոնցում ներկայանում է տարբեր կերպարներում, գովազդում՝ կոսմետիկա եւ հագուստ, նկարահանում է տեսահոլովակներ։ Նա առանձնանում է արտասովոր եւ ռիսկային կերպարներով։

Հրուշ-Աճեմյան-2.jpg (70 KB)

Հրուշ Աճեմյանն այժմ իր հանգիստն է վայելում Հայաստանում։ Իր միկրոբլոգում նա նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է «Մեծ Հայք»-ի Նարեկի հետ։ Նրանք սեւ հագուստ են կրում։ Հրուշը հրապարակմանը կից սիրտ սմայլիկ է դրել, որն էլ մեկնաբանությունների հատվածում իրարանցում է առաջացրել։ Նրա հետեւորդներից ոմանք շտապել են շնորհավորել՝ բազում մաղթանքներ հղելով նրանց, իսկ ոմանք էլ սպասվելիք նոր դուետի մասին են խոսել։