Օրեր առաջ երգիչ Ջասթին Բիբերը իր սոցիալական էջերում հայտնեց այն մասին, որ ինսուլտ է տարել ինչի հետևանքով պարալիզացվել է դեմքի մի հատվածը։ Երգիչը երկրպագուներին հայտնել է, որ ցանկանում է հանգստանալ, ուստի չեղարկում է իր բոլոր համերգները։

Վերջերս Good Morning America ծրագրին Հեյլի Բիբերը ներկայացել էր որպես հյուր, որտեղ հարցազրույց ունեցավ նրա ամուսնու՝ Ջասթինի առողջական խնդիրների վերաբերյալ։

«Նրա մոտ ամեն ինչ լավ է, արդեն առողջանում է, իհարկե այս ամենը կարծես սարսափելի երազ լիներ, բայց ես ուրախ եմ, որ նա արդեն կազդուրվում է»,- հայտնել է մոդելը։